Այսօր: Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.10.17 Հանդիպում՝ "Ջերմուկ խոշորացված համայնքի կոմունալ սպասարկման ոլորտի տեխնիկական վերազինում և գյուղատնտեսության ոլորտի աջակցություն" ծրագրի շրջանակներում:
2017թ. հոկտեմբերի 11-ին Ջերմուկի քաղաքապետարանում  տեղի ունեցավ հանդիպում՝ "Ջերմուկ խոշորացված համայնքի կոմունալ սպասարկման ոլորտի տեխնիկական վերազինում և գյուղատնտեսության ոլորտի աջակցություն" ծրագրի շրջանակներում:   Ծրագրի բաղադրիչները՝  1. Ջերմուկ խոշորացված համայնքի աղբահանության, սանիտարական մաքրման և կոմունալ ծառայությունների բարելավում տեխնիկական վերազինման ճանապարհով 2. Ներհամայնքային ճանապարհների սպասարկման որակի բարելավում և միջբնակավայրային տրանսպորտային կապի ապահովում 3. Համայնքում այգեգործության զարգացման խթանում Մանրամասն նե րկայացվեց Ջերմուկ խոշորացված համայնքի “կոմունալ սպասարկման ոլորտի տեխնիկական վերազինում և գյուղատնտեսության ոլորտի աջակցություն” ... Մանրամասն
08.10.17 Ջերմուկում Նախագահ Սարգսյանը ծանոթացել է նաև աջափնյա թաղամասում և Կեչուտի ջրամբարի հարևանությամբ նախատեսված կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակման ընթացքին:
Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Ջերմուկ քաղաքում հետևել  է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլի ընթացքին, որն անցկացվում է ս.թ. հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցում: Երեք փուլով ընթացող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից և Հայաստանից: Սերժ Սարգսյանը մրցաշարի ընթացքը դիտելուց հետո կարճատև շրջայց է կատարել առողջարանային ... Մանրամասն
08.10.17 Ջերմուկն անճանաչելիորեն կփոխվի. նախատեսվում են 30 մլն դոլարի ներդրումային ծրագրեր
Ջերմուկը քաղաքաշինական հատուկ կարգավորման տարածք է, ուստի այստեղ իրականացվող ծրագրերն ամբողջությամբ գտնվում են հանրապետության Նախագահի անմիջական համակարգման ներքո: Այդ մասին նշել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ջերմուկում շրջայցից հետո: « Մենք Նախագահի հանձնարարությամբ մշակել ենք քաղաքի զարգացման ծրագիր, որն այս պահին կոնկրետ ուրվագծեր է ստացել: Մասնավոր ներդրումների հաշվին քաղաքի կենտրոնական հատվածի ամբողջական քաղաքաշինական աշխատանքները փորձելու ենք ավարտել մոտակա երեք տարիների ընթացքում: Մասնավոր ներդրողները սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել Ջերմուկի նկատմամբ» ,-  ասել է Նարեկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ Նախագահի ... Մանրամասն
05.10.17 Ջերմուկի համայնքի ղեկավարը շնորհավորում է Ուսուցչի տոնը:

Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում նաեւ Հայաստանում, նշում են Ուսուցչի տոնը: 
Սիրելի՛ ուսուցիչներ, 
ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ ձեզ ուժ, եռանդ և համբերություն, ձեր պատասխանատու և դժվարին գործում:

Համայնքի ղեկավար՝ Վարդան Հովհաննիսյան

 

28.09.17 Այս պահին Ջերմուկի աջափնյա թաղամասում ևս սկսվել են բակերի բարեկարգման աշխատանքները:

Այս պահին Ջերմուկի աջափնյա թաղամասում ևս սկսվել են բակերի բարեկարգման աշխատանքները:

 

https://www.facebook.com/jermukcity/videos/1652664381430953/

27.09.17 Ձախափնյա թաղամասի բակերի մի մասը արդեն ասֆալտապատվել է: Այս պահին աշխատանքները շարունակվում են...

Բոլոր լուսանկարները պարբերաբար տեղադրվում են համայնքապետարանի  ֆեյսբուքյան էջում: 

25.09.17 50 համակարգիչ է տրամադրվել Ջերմուկի կրթական ոլորտի կառույցներին:

Բարերարներ (ծնունդով Ջերմուկից) Վահե և Վիգեն Բադալյանների կողմից, Ջերմուկի կրթական ոլորտի կառույցներին /Մ. Գորկու անվան հիմնական, թիվ 2 ավագ,թիվ 3 միջնակարգ և Գնդևազի դպրոցներին, երիտասարդական կենտրոնին, ՛՛Զատիկ՛՛ ՆՈՒՀ-ին, թիվ 1և 2 արվեստի դպրոցներին, Կարեն Ասրյանի անվան շախմատի դպրոցին, համայնքային գրադարանին/ են տրամադրվել 50 համակարգիչ /համապատասխան սեղան աթոռով/: Ջերմուկի համայնքապետարանը իր երախտագիտությունն է հայտնում Վահե և Վիգեն Բադալյաններին, համայնքի կրթության ոլորտի զարգացմանը աջակցություն ցուցաբերելու համար:

21.09.17 Բարեկարգման աշխատանքները՝ լուսանկարներով:

Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի /բնակելի թաղամաս/ բակերի և մուտքերի բարեկարգման աշխատանքները /հին ասֆալտաշերտի հեռացում, խճաքարի շերտի՝ այնուհետև նոր ասֆալտի շերտի տեղադրում, նաև եզրաքարերի տեղադրում/՝ լուսանկարներով:  

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8

287/2-12-17, 2-12-02,

info@jermukcity.am, jermukcity

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v91
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner